Հունաստանում սկսվել է Տրանսադրիատիկ գազամուղի շինարարությունը, որով ադրբեջանական գազը Հունաստանի հյուսիսով և Ալբանիայով կմատակարարվի Իտալիա, հայտնում է The New York Times-ը:
ԱՄՆ-ն ողջունել է Տրանսադրիատիկ գազամուղի կառուցման պաշտոնական մեկնարկը: «ԱՄՆ-ն ողջունում է այդ գազամուղի նախագծի մեկնարկը: Գազամուղը Հարավային էներգետիկ միջանցքի վերջին օղակն է, որն Ադրբեջանից գազը կհասցնի Եվրոպայի այլ շրջաններ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Մենք սպասում ենք այդ կարևոր նախագծի առաջընթացին, որը, ինչպես մենք կարծում ենք, կամրապնդի Ադրբեջանի, Թուրքիայի, Հունաստանի և Իտալիայի տնտեսությունները»,- հավելել է Քիրբին:
Նոր գազամուղը, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 870 կիլոմետր, կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: Նոր գազամուղով գազի առաջին մատակարարումները նախատեսված են 2020 թվականին: