Ամերիկյան դոլարի փոխարժեքի ամրապնդման ֆոնին ոսկու համաշխարհային գները սկսել են անկում ապրել:
Այսպես, ոսկու հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի Comex բորսայում նվազել են 0,30 դոլարով, կամ 0,02%-ով՝ կազմելով 1276,6 դոլար մեկ տրոյական ունցիայի համար: Այս մասին հաղորդում է ria.ru կայքը: Միևնույն ժամանակ նշվում է, որ արծաթի՝ մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,38% -ով՝ կազմելով 17,19 դոլար մեկ ունցիայի դիմաց:
ԱՄՆ կողմից շաբաթվա սկզբին վիճակագրական տվյալների թողարկումը, համաձայն որոնց երկրում իրականացվում են նորարարություններ և արտադրության աճը խթանող գործողություններ, հանգեցրին դոլարի ամրապնդմանը, ինչն էլ իր հերթին բացասաբար է ազդում ոսկու գների վրա: