Մոսկվայում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՏՀ Կոլեգիայի անդամ ինտեգրացիայի և մակրոտնտեսական քաղաքականության հարցերով նախարար Տատյանա Վալովայան խոսել է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ներկայացուցիչները կարող են հայտարարել, որ այս կամ այն պետությունը կարող է ԵՏՄ անդամ լինել։ Եվ ոչ ոք Հայաստանին չի արգելի ասել, որ վատ չէր լինի, եթե Իրանը ԵՏՄ անդամ դառնար։ «Չարժե հուզականորեն հայտարարել, թե Ադրբեջանը չպետք է ԵՏՄ անդամ դառնա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը վաղ թե ուշ կլուծվի, և կարող են նոր հնարավորություններ բացվել։ ԵՏՄ անդամ ցանկացած երկիր կարող է դիրքորոշում հայտնել այն պետության նկատմամբ, որի հետ ինքը նորմալ առևտրա-տնտեսական հարաբերություններ է զարգացնում։ Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը մյուսին ճնշելու է այս կամ այն հարցի շուրջ»:
ԵՏՀ Կոլեգիայի անդամը վստահեցրել է, որ այս կամ այն երկրի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը կազմակերպության անդամները կայացնելու են կոնսենսուսով, հաղորդում է news.am գործակալությունը: