Եվրահանձնաժողովը, հնարավոր է, սանկցիաներ կիրառի Իսպանիայի նկատմամբ՝ բյուջետային պարտավորությունների չկատարման համար: Նման կանխատեսում արել է Bloomberg գործակալությունը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովն այսօր կքննարկի հարցը, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյն արդեն չորրորդ տարին շարունակ բարձրացնում է երկրի բյուջետային դեֆիցիտը:
Եթե եվրահանձնակատարները հանգեն եզրակացության, որ երկրի ղեկավարությունը բավարար քայլեր չի իրականացնում դեֆիցիտի կրճատման ուղղությամբ, Իսպանիայի նկատմամբ տուգանքների տեսքով և Մադրիդից տեսուչներին հետ կանչելու տեսքով սանկցիաներ կկիրառվեն:
Փորձագետների գնահատականներով, հավանականությունը մեծ է, որ սանկցիաներ կլինեն, եթե իհարկե ԵՄ չի ցանկանում օտարվել սեփական կանոններից: