ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն առաջին եռամսյակում կրճատվել է տարեկան կտրվածքով 16 տոկոսով: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է ինտեգրման և մակրոտնտեսական քաղաքականության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան։
«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այն (փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ-ում) ընդհանուր առմամբ կրճատվել է 16 տոկոսով։ Բելառուսում արտահանումը կրճատվել է 10 տոկոսով, Ղազախստանում՝ 20 տոկոսով, Ռուսաստանում՝ 18, իսկ Հայաստանում արտահանման ծավալը աճել է կրկնակի»,- ասել է Վալովայան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի արտահանման ծավալի աճը կազմել է 3 տոկոս։ Նշվում է, որ ԵԱՏՄ երկրների հետ անցած տարի Հայաստանի առևտուրը 2014-ի համեմատ կրճատվել է 27 տոկոսով, սակայն առանձին ապրանքային խմբերում գրանցվել են հետևյալ ցուցանիշները։ Հայաստանը մեծացրել է ԵԱՏՄ կաթնամթերթի մատակարարումները 2.5 անգամ, բանջարեղենի և ծխախոտի մատակարարումներ՝ կրկնակի, դեղերի և կահույքի մատակարարումները՝ 50 տոկոսով։