ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները կերկարացվեն հուլիսին: Այս մասին Մոգերինին նշել է Die Welt-ին տված հարցազրույցում:
Մոգերինին նշել է, որ պատժամիջոցների հավանական երկարացումը տեղի կունենա այն պատճառով, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերը չեն իրագործվել ամբողջական ծավալով։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հակամարտության կարգավորումը կախված է ոչ միայն Մոսկվայից, այլ նաև Կիևից: