Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը մայիսի 16-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ: