Հնդկական Ռաջաստան նահանգի Փհալոդի քաղաքում հինգշաբթի օդի ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ +51 աստիճան, ինչն ամենաբարձր ջերմաստիճանն է Հնդկաստանի համար օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, գրում է Hindustan Times-ը։
Ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվել նաև Ռաջաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Գուջարատ քաղաքում: Նախորդ ռեկորդը պատկանել է 1956 թվականի ամռանը, երբ նույն նահանգի Ալվար քաղաքում գրանցվել է +50.6 աստիճան:
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացնում է, որ շոգն առաջիկա օրերին միայն կուժեղանա: Լրատվամիջոցների փոխանցմամբ շոգից արդեն հարյուրավոր մարդիկ են մահացել: Իշխանությունները շոգի պատճառով մահացությունների պաշտոնական վիճակագրություն չեն ներկայացնում: