Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը պայմանավորված է երկրների անբավարար համերաշխությամբ, այլ ոչ թե փախստականների մեծ քանակով: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Коммерсантъ-ի համար գրված իր հոդվածում:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ փախստականների գրեթե 90 տոկոսն ապաստան է գտել զարգացող երկրներում: «Ութ երկրներ ընունում են ամբողջ աշխարհում փախստականների ընդհանուր թվի ավելի քան կեսը: Այն միջոցների 75 տոկոսը, որոնք ՄԱԿ-ն ուղղորդում է նրանց աղետալի վիճակի թեթևացման և կարգավորման նպատակներով, տրամադրվում են ընդամենը տասը երկրների կողմից»,- նշել է Պան Գի Մունը:
Նրա կարծիքով՝ պատասխանատվության արդարացի բաշխման դեպքում ոչ մի ճգնաժամ էլ չէր լինի ընդունող երկրների համար: