Եվրասիական տնտեսական միության մաքսային կոդեքսը կարևորագույն քայլ է: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական նիստի ընթացքում, հաղորդում է REGNUM գործակալությունը:
Մեդվեդևը նաև նշել է, որ կոդեքսի ընդունումը ձգձվել է. «Մենք աջակցում ենք ամեն ինչ ավելի արագ անելու և մնացած ճանապարհն անցնելու գաղափարը: Այսօր մենք նույնիսկ կարող ենք ֆիքսել վերջնաժամկետը»,- մասնավորապես նշել է Մեդվեդևը: