Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում:
Այսպես, Brent տեսակի նավթի գինը նվազել է 0,33%-ով՝ հասնելով 48,65 դոլար/ բարելի: WTI տեսակի նավթի գինը նվազել է 0,23%-ով՝ հասնելով 48,56 դոլար/ բարելի, հաղորդում է ria.ru կայքը:
Նավթի գների անկումը պայմանավորված է ԱՄՆ–ից եկող տեղեկատվությամբ, համաձայն որի այդ երկիրը մեծացնում է նավթի արդյունահանման ծավալները: