Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում անց է կացվել դասախոսություն, որին ներկա է եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, հաղորդում է Արմենպրեսը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դասախոսությամբ հանդես են եկել Լիբանանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, ՄԱԿ-ի ակադեմիայի անդամ Լեյլա Նիքոլա Ռահպանին, թուրքագետ, Լիբանանի համալսարանի թուրքերենի և պատմության դասախոս, Լիբանանի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի խորհրդական Մոհհամեդ Նուրետտինը:
Դասախոսության ավարտին բանախոսների և մասնակիցների միջև տեղի է ունեցել քննարկում: