Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Թուրքիա է մեկնել՝ մասնակցելու մայիսի 23-24-ին Ստամբուլում նախանշված ՄԱԿ-ի մարդասիրական գագաթաժողովի աշխատանքին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Գագաթաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և համաշխարհային մի շարք առաջնորդներ:
Վերջին անգամ Ալիևը Թուրքիա էր այցելել ապրիլի 13-ին, որտեղ մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: