Աֆղանստանի հետախուզական ծառայությունը հաստատել է, որ Աֆղանստանի Թալիբան շարժման առաջնորդ Մուլլա Ախտար Մանսուրը սպանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից, հայտնում է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Պակիստանի հարավարևմտյան հեռավոր շրջանում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Մանսուրը վտանգ էր ներկայացնում ամերիկյան զինծառայողների համար։
Մուլլա Ախտար Մանսուրը ստանձնել էր Թալիբանի ղեկավարությունը 2015 թվականի հունիսին խմբավորման նախորդ ղեկավար Մուլլա Մուհամեդ Օմարի մահից հետո։