Միացյալ Թագավորության զինված ուժերը երբեք չեն դառնա ԵՄ միասնական բանակի մաս, որի ստեղծմանն ուղղված վերջին շրջանում կոչեր են հնչում առանձին քաղաքական գործիչներից։ Այս մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում, փոխանցում է TACC-ը։
Այդ կերպ են գերատեսչությունում արձագանքել մամուլի հրապարակումներին, որոնցից կարելի էր եզրակացնել, որ Անգլիայի հարավում վերջերս անցկացված բրիտանացի ու եվրոպացի զինվորականների զորավարժությունները քայլ են դեպի ԵՄ բանակի ստեղծում։ «Այդ պնդումները սխալ են»,- հայտնել են ՊՆ-ում՝ ընդգծելով, որ խոսքը պլանային զորավարժությունների մասին է, որոնք նախկինում անց են կացվել 2008, 2010 և 2013 թվականներին։