Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Էլ Ֆալուջա քաղաքի ազատագրման ռազմական գործողությունն սկսելու մասին: «Եկել է Էլ Ֆալուջան ազատագրելու պահը: Հաղթանակը մոտ է, և ԻՊ-ն այլ ընտրություն չունի, քան փախուստով փրկվելը»,- նշել է Իրաքի վարչապետը:
Էլ-Ֆալուջան գտնվում է Բաղդադից 65 կմ արևմուտք: Քաղաքը հայտնվել է ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ 2014 թվականի սկզբին: Կառավարական զորքերը բազմիցս փորձել են հետ գրավել քաղաքը, սակայն՝ ապարդյուն: