Գերմանիայի կառավարությունը հույսեր չունի, որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև առանց վիզայի ռեժիմը կսկսի գործել հուլիսի 1-ից՝ ինչպես նշված է Բրյուսելի ու Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունում: Այս մասին գրում է Bild պարբերականը՝ գերմանական կառավարական շրջանակներում իր աղբյուրներին հղումով:
Պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ Թուրքիայի համար վիզային ռեժիմը կարող է չեղարվել 2017 թվականից ոչ շուտ: