ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Ախթար Մանսուրի մահվան փաստը, գրում է The Washington Post-ը։
Օբաման Մանսուրի չեզոքացման գործողությունները որակել է որպես Աֆղանստանում խաղաղության և բարգավաճման պահպանմանն ուղղված կարևոր քայլ։
Հիշեցնենք, որ Մանսուրի սպանության մասին հայտնի էր դարձել մայիսի 21-ին։ Նա զոհվել էր Պակիստանի հետ սահմանի մոտակայքում ամերիկյան ավիահարվածներից։