Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ժամանել են Բրյուսել՝ ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար:
«Սա շատ կարևոր հանդիպում է՝ անցած տարի Ռիգայում կայացած երկու գագաթաժողովների ու հաջորդ տարի ծրագրվող գագաթաժողովի մեջտեղում»,- հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Տարբեր հարցեր, նույնիսկ եթե դրանք դուրս են մնում հիմնական լրահոսից, շարունակում են առաջնահերթ մնալ Եվրամիության օրակարգում, հավաստիացրել է Մոգերինին՝ հավելելով, որ «խոսքը մեր աշխատանքի մասին է Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնց նախագահներին ես հանդիպել եմ անցած շաբաթ Վիեննայում»: