ԼՂՀ առողջապահության նախարարության, ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության և Երևանի պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում անվճար հիմունքներով կայացել է ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը, ստոմատոլոգների հինգերորդ միջազգային վեհաժողովը` «Ստոմատոլագիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները, նորարական լուծումները ստոմատոլոգիայում» թեմայով` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, հայտնում է Artsakh Press-ը:
Վեհաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը` նշելով, որ բարձր է գնահատում Արցախում նման վեհաժողովների անցկացումը:
«Այսպիսի վեհաժողով առաջին անգամ է անցկացվում Արցախում, և բոլոր մասնակիցներին տրամադրվելու է շարունակական մասնագիտական կրեդիտներ: Համոզված եմ, որ այս վեհաժողովը նպաստելու է մասնակիցների գիտելիքների զարգացմանը, և այն շարունակական բնույթ է կրելու» նշել է նա: