Պակիստանում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Հեյլը կանչվել է երկրի ԱԳՆ՝ կապված ամերիկյան ուժերի կողմից Թալիբան շարժման առաջնորդին չեզոքացնելու գործողության հետ, հայտնում է The Daily Pakistan-ը:
Պակիստանյան իշխանությունների պնդմամբ անօդաչու սարքի հարվածը հանդիսանում է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:
Մայիսի 21-ին Պակիստանի հարավարևմտյան շրջաններից մեկում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է Թալիբան շարժման առաջնորդ Մուլլա Ախտար Մանսուրը: Ամերիկյան զինվորականները հարվածը հասցրել են Օբամայի հրամանով: