Հունաստանի իշխանությունները սկսել են Հունաստանի Իդոմենի բնակավայրի ժամանակավոր տեղաբաշխման ճամբարից Մակեդոնիայի հետ երկրի սահմանին տարհանման գործողությունը, հայտնում է BBC-ին:
Ըստ ծրագրերի՝ ճամբարում ապրող մարդկանց տարհանումը պետք է տևի առնվազն 10 օր, տարհանման գործողությունն անցնում է առանց միջադեպերի: Տարերայնորեն ձևավորված ճամբարում բնակվում է մոտ 8,5 հազար միգրանտ: Նրանք կտեղաբաշխվեն կառավարության կողմից միգրանտների համար հարմարեցված ճամբարներում: