«Թալիբան» շարժումը պաշտոնապես հաստատել է ամերիկյան ավիահարվածի հետևանքով իր պարագլխի՝ մոլլա Ախթար Մանսուրի մահը և հայտնել նոր իրավահաջորդի անունը, փոխանցում է BBC-ն։
«Թալիբանի» նոր առաջնորդ է դարձել Մաուլավի Հիբատուլլա Ախունզադան՝ Մանսուրի նախկին տեղակալը, ով զբաղվում էր շարիաթական դատավարություններով:
Մոլլա Ախթար Մանսուրը գլխավորել է «Թալիբան» շարժումը 2015 թվականի հուլիսից՝ շարժման առաջնորդ մոլլա Մոհամմեդ Օմարի մահից հետո: