Միջազգային հանրության համակարգված գործողությունները թույլ են տվել ավելի քան երկու անգամ նվազեցնել Իրաք և Սիրիա ուղևորվող օտարերկրացի գրոհայինների հոսքը։ Այս մասին հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ անցած մեկ տարում օտարերկրացի գրոհայինների հոսքն էականորեն կրճատվել է՝ առնվազն 50 տոկոսով՝ համեմատած պիկային ցուցանիշի հետ, որը հավասար էր ամսական 2000-ի։ «Եվ մենք չենք թուլացնի նման ջանքերը»,- ընդգծել է ԱՄՆ-ի առաջնորդի խորհրդականը։
Մոնակոյի ներկայացրած տվյալներով՝ 2011 թվականից ի վեր Սիրիա է ժամանել մոտ 40 հազար գրոհային ավելի քան 120 պետություններից։ Նրանցից 6900-ն ունեցել են «արևմտյան անձնագրեր»։