ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:
ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում, Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, որ փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և գրառում արել այն մասին, որ Լեհաստանում վաճառքի է հանված ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով «ԷԼԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ընկերությունում արտադրված սննդամթերք, որը վաճառքի ենթակա չէ: