Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին տեղափոխող Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի օդանավը վայրէջք է կատարել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում: BBC-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան իր էջում գրել է Պորոշենկոն:
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել էր Նադեժդա Սավչոնկոյի համաներման հրամանագիրը:
Հաղորդվում է, որ այսօր ինքնաթիռով Ռուսաստան են ժամանել ռուսներ Ալեքսանդր Ալեքսանդրովն ու Եվգենի Երոֆեևը, ովքեր դատապարտվել էին Ուկրաինայում Դոնբասում մարտական գործողություններին մասնակցելու համար։