Թուրքիայի Վան և Աղրը նահանգների Չալդըրան և Դողուբայազըթ (պատմ. Բայազետ) շրջանները կապող մայրուղու մոտ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են այդ ժամանակ մայրուղիով անցնող զինվորներ տեղափոխող մեքենան: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով Habergazetesi թերթի կայքին:
Պայթյունի հետևանքով սպանվել է 6 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել:
Պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով: Տարածքում թուրքական օդուժի աջակցությամբ սկսվել է լայնամասշտաբ գործողությունների իրականացում: