ՌԴ Դաշնային խորհուրդը չորեքշաբթի վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրագրում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարարվող նավթամթերքի վերջնական շարքը, փոխանցում է РИА Новости-ն:
Փոփոխությունները կատարվել են 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում, ըստ որի նախատեսվում էր Ռուսաստանից նավթամթերքի, գազի և ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարում Հայաստան՝ մինչև 2016 թվականը ներքին սպառման համար անհրաժեշտ քանակությամբ:
Արձանագրությունը փաստաթղթի կարգավորման ոլորտից բացառել է չմշակված բնական ադամանդները, քանի որ Հայաստանը 2014 թվականի մայիսին միացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին: Նշվում է նաև, որ հայկական կողմի խնդրանքով ցանկում ավելացվել է նաև պարաֆինը: