Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են երկրի տարածքում անցկացվել 2017-ի ամռանը, հաղորդում է RIA Novosti–ն:
«Այո, այդպես ծրագրված է, սակայն հնարավոր է, որ ինչ-որ բան փոխվի: Դրանք կլինեն մասշտաբային, դրանցում գլխավորը կլինեն հակաահաբեկչական և անվտանգության հարցերը»,- ասել է նա:
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունների անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գաբալայում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով: