Եվրամիության երկրների ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են անցկացրել, որի ընթացքում համաձայնեցրել են Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալուն(Brexit) արձագանքը, հայտնում է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով:
«Անհրաժեշտ է նախապես պատրաստվել, այլ ոչ թե սպասել հունիսի 23-ին»,- գործակալությունը մեջբերել է իրադրությանը ծանոթ ԵՄ-ի աղբյուրի խոսքը: Հանդիպումն անցկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կաբինետի ղեկավար Մարտին Սելմայերը, մասնակցել են Գերմանիայի և Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետներ:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին: Հարցումների համաձայն՝ Brexit-ի կողմն կիցների և հակառակորդների թվաքանակը մոտավորապես հավասար է: