Մայիսի 27-ին Հայաստանի դպրոցներում նշվող Վերջին զանգը կսկսվի լռության րոպեով՝ ի պատիվ ու հիշատակ զոհված զինծառայողների:
Այդ մասին է հայտարարել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, գրում է Yerkir.am-ը
«Ուղիղ 50 օր առաջ վտանգված էր Վերջին զանգը նշելու հնարավորությունը, բայց մեր հերոս զինվորների կյանքի գնով վաղը կայանալու է այն»,- ասել է նա:
Հովհաննիսյանի խոսքերով, 2016-ին դպրոցը կավարտի շուրջ 25 հազար աշակերտ: