Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Սիրիայի օդային տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից խոցված ռուսական СУ-24 ռազմական ինքնաթիռի օդաչուի սպանության կապակցությամբ, Интерфакс-ին է հայտնել իրավիճակին ծանոթ աղբյուրը, որի անունը չի նշվում:
«Իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցել «սպանության» հոդվածով»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ մեկնարկել են քննչական-օպերատիվ գործողությունները:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ թուրքական Dogan լրատվական գործակալությունը Մոսկվայի այս գործողությունը համարում է դատական գործըթնաց՝ ընդդեմ Թուրքիայի: