Հարավային Օսայի հանրապետության նախագահ Լենոիդ Թաբիլովն ու ԱԺ նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարություն են ստորագրել՝ Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին:
Հանրաքվեն կացկացվի 2017-ին, հայտնում է gazeta.ru-ն:
Սահմանդրության առաջարկվող փոփոխությամբ Հարավային Օսիայի նախագահն իրավունք է ստանում դիմել ՌԴ նախագահին՝ ստեղծելու միասնական միութենական մարմին, որը պետք է ունենա իր լիազորությունները: Թաբիլովը բացատրել էր, որ այդպիսով Ռուսաստանն ազատվում է քաղաքական վտանգներից, որոնք հնարավոր է առաջանային Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմի մեջ ուղղակի մտնելու դեպքում: