Թուրքիայի բոլոր օդանավակայաններում խստացված հսկողություն է սահմանվել։ Ստուգվում են ուղևորների բոլոր համակարգիչները ։
Ստուգումները սկսվել են այն բանից հետո, երբ օրեր առաջ Թուրքիայի հարավում՝ Գազիանթեփ նահանգում, «Իսլամական պետության» դեմ գործողությունից հետո հայտնաբերվել էր նոթբուք՝ պայթուցիկ սարքով, հատնում է Milliyet-ը:
Դրանից հետո ոստիկանությունը խստացրել է դյուրակիր համակարգիչների տեղափոխումը։ Օդանավակայաններում դրանք մեկ առ մեկ միացվում ու ստուգվում են, ինչի պատճառով հսկայական հերթեր են գոյանում։
Նշվում է, որ նոթբուքերի ստուգումները կշարունակվեն առաջիկա 10 օրում: