Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում: Պատճառը ներդրողների մտավախությունն է, որ հասնելով 50 դոլար/բարելի շեմին՝ նավթի արդյունահանման ծավալները կրկին կարող են աճել: Փորձագետների գնահատականով դա կհանգեցնի նավթի շուկայի առանց այդ էլ բարձր հագեցվածության, հաղորդում է ria.ru կայքը:
Այսպես, Brent տեսակի նավթի գինը նվազել է 0,99%-ով՝ հասնելով 49,1 դոլար/բարելի: WTI տեսակի նավթի գինն անկում է ապրել 0,71%-ով՝ հասնելով 49,13 դոլար/բարելի:
Հիշեցնենք, որ նավթի գները հասել էին 50 դոլար/բարելի այն բանից հետո, երբ Լիբիայի և Հարավային Աֆրիկայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Կանադայի անտառային հրդեհների պատճառով նավթի համաշխարհային արդյունահանման ծավալները կրճատվել էին օրական 4 մլն բարելով:
Ստացվում է, որ նավթի շուկայի ներկայիս վիճակը թույլ չի տալիս, որպեսզի գները կարգավորվեն՝ առանց արդյունահանման ծավալների կարգավորման, ինչի արդյունքում նավթի բարձր գինն «արգելվում է»: