Թուրքական բանակի ստորաբաժանումները Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի շրջանում 700 մետրանոց առաջխաղացում են ունեցել, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ թուրք զինվորականները հենակետ են տեղակայել այդ բնակավայրի հարևանությամբ, որը գերազանցապես բնակեցված է քրդերով:
Այս կապակցությամբ պաշտոնական տեղեկություններ չկան:
Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ընդգծել էր, որ Թուրքիան շարունակում է հրետակոծել սահմանի երկայնքով գտնվող սիրիական բնակավայրերը և քուրդ աշխարհազորայինների դիրքերը: