Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Արձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Գարեգին Նժդեհի ծոռ Արմեն Բաբայանին: Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության փողոցի վրա գտնվող պուրակում բացված 5,7 մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանի քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը, հաղորդում է Yerevan.am-ը:
Արձանի պատվանդանը կառուցված է տրավերտինի և բազալտի համադրությամբ, որի թեք հարթակի վրա փորագրված են Նժդեհի թևավոր խոսքերը:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին: