Ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոն, ով օրերս վերադարձել է հայրենիք, չի ցանկացել շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրեն ներում շնորհելու համար:
«Ես նրան իմ ազատության համար շնորհակալություն չեմ հայտնում, քանի որ նա պարզապես ուղղել է իր սխալը»,- ասել է Սավչենկոն՝ հավելելով, որ նկատի ունի ոչ միայն Պուտինին, այլև «ամբողջ ռուսական իշխանությանն ու բոլոր մարմիններին, ովքեր դա արել են»:
«Հնարավոր է՝ ես նրան շնորհակալություն հայտնեմ մնացած ազատ արձակված ուկրաինացիների համար»,- նշել է Սավչենկոն:
Հիշեցնենք, որ ռուսական դատարանի կողմից դատապարտված Նադեժդա Սավչենկոն մայիսի 25-ին վերադարձել էր Ուկրաինա: