Մեկ շաբաթվա ընթացքում ծովով Եվրոպա ժամանած փախստականների ընդհանուր թիվը հասել է 13 հազարի: Առավել հաճախ ներգաղթյալներին ափ են հասցնում Միջերկրական ծովում գործող իտալացի, գերմանացի և իռլանդացի սահմանապահների նավերը:
Տաք եղանակը բերել է Աֆրիկայից Եվրոպա ծովով հասնել փորձող մարդկանց թվի կտրուկ աճի: Թուրքիայի հետ ԵՄ-ի պայմանագրի կնքումից հետո այդ ճանապարհը դարձել է հիմնականը ներգաղթյալների համար, ովքեր նախկինում Եվրոպա էին մեկնում Ստամբուլից: