Տոլերանտ Ադրբեջանի իշխանությունները որոշել են Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն այն պատճառով, որ երեխայի ազգանունը հայկական է: Երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Տղայի՝ Ղուկաս Ռուբենի Վարդանյանի մայրը սոցցանցում հրապարակել է որդու լուսանկարը՝ մակագրելով. «Այսպիսի տեսք ունի մարդը, երբ մեծերը որոշում են իր արտաքսման հարցը: Մայրը ռուս է, հայրը ռուս է, իսկ ահա ազգանունը հայկական է… Սպասում ենք վերջնական որոշմանն ու անձնագրերը ստանալուն…»: