Սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեի գլխավոր բանակցորդ Մոհամմադ Ալուշը հայտարարել է պատվիրակությունում իր գործունեությունը դադարեցնելու և հրաժարական տալու մասին՝ ի նշան բողոքի Ժնևում միջսիրիական բանակցությունների տապալման դեմ:
«Բանակցությունների երեք փուլերը հաջողությամբ չպսակվեցին վարչակարգի համառության, ինչպես նաև շարունակվող ռմբակոծությունների և սիրիական ժողովրդի նկատմամբ ագրեսիայի պատճառով», - նշել է Ալուշը:
Իր հերթին սիրիական ընդդիմության առաջնորդ Ասադ ազ-Զուբին հայտարարել է, որ եթե Ալուշի հրաժարականը հաստատվի, ապա ինքը ևս հրաժարական կտա: