ԱՄՆ-ում Լիբերտարիանական կուսակցությունն առաջինն է որոշել այս տարվա նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում ԱՄՆ նախագահի իր թեկնածուին, հայտնում է Fox News-ը։
Նշվում է, որ թեկնածու է դարձել Նյու Մեխիկո նահանգի նախկին նահանգապետ Գերի Ջոնսոնը: Կուսակցական համագումարին նա հավաքել է ձայների կեսից ավելին՝ 55,8 տոկոս:
Քվեարկության արդյունքներով Ջոնսոնը հայտարարել է, որ հետագայում նա առավելագույնս լուրջ կաշխատի կուսակցությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար:
Fox News-ը նշում է, որ հաշվի առնելով հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի ցածր ժողովրդականությունը՝ Ջոնսոնը որոշակի դրական հեռանկարներ ունի նոյեմբերյան ընտրություններում։