Իրաքի զինված ուժերը մտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գրավված Էլ Ֆալուջա քաղաք: Այս մասին հայտնել է քաղաքի ազատագրման գործողության հրամանատար Աբդել Վահաբ աս-Սաիդին:
Նրա խոսքերով՝ չնայած այս ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն ծայրահեղականները նախկինի պես շարունակում են դիմադրություն ցուցաբերել:
Տարբեր տվյալների համաձայն՝ Էլ Ֆալուջայում այժմ կա 50-90 հազար բնակչություն, որին ԻՊ օգտագործում է որպես կենդանի պատնեշ կառավարական զորքերի գրոհը հետ մղելու համար: