Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ օդաչու Նադեժդա Սվչենկոյի ազատման համար 20 փորձ է արվել և ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, փոխանցում է Ukrinform-ը:
«Կարծում եմ, որ 2 տասնյակ»,- ասել է Պորոշենկոն՝ պատասխանելով հարցին, թե ռուսական բանտից Սավչենկոյին ազատելու քանի փորձ է արվել:
Բացի այդ Պորոշենկոն նաև փաստել է, որ դա իրական հրաշք է, որ Նադեժդան այսօր վերադարձել է հայրենիք: