Ռեպո գործարքն իրենից ներկայացնում է արժեթղթի առքի (վաճառքի) իրականացում, որն ունի հակառակ՝ վաճառքի (առքի) պրոցեսի իրականացման պարտադիր պայման: Այսպես, Չինաստանի ԿԲ անցել է նման գործարքի իրականացման յուանի՝ անընդհատ նվազող փոխարժեքը կարգավորելու համար:
Գործարքը կտևի 7 օր, կունենա 2.25 տոկոսանոց եկամտաբերություն, իսկ ընդհանուր արժեքը կազմում է 65 մլրդ յուան (9,88 մլրդ դոլար), փոխանցում է REGNUM գործակալությունը:
Պետք է նշել, որ մայիսի 26-27 ընկած ժամանակահատվածում Չինաստանն իրականացրել է 170 մլրդ յուանի ներհոսք շրջանառության մեջ: