Ֆինական իշխանությունները որոշում են կայացրել մինչև դեկտեմբեր փախստականների ընդունման ևս 44 կենտրոն փակել: Այդ մասին այսօր հայտնել են Ֆինլանդիայի Միգրացիոն ծառայությունից:
Միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել փակել չափահասների համար 23 և անչափահասների համար 21 կենտրոն, ինչի արդյունքում կկրճատվի ընդունման տարբեր կենտրոններում 5,7 հազար աշխատատեղ:
Այս տարի ավելի վաղ իշխանությունները հայտնել էին մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում փախստականների ընդունման ավելի քան 70 կենտրոն փակելու մասին: Այսպիսով, Ֆինլանդիայում փախստականների ընդունման կենտրոններում պետք է չափահասների համար մոտ 15 հազար տեղ մնա և 800 տեղ` անչափահասների համար: