Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով աշխատանքային խումբ չի լուծի առկա խնդիրները` դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծելու Չավուշօղլուի առաջարկը:
«Ոչ մի աշխատանքային խումբ ի զորու չէ լուծել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները: Դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը, որից Մոսկվայում ակնկալում են այնպիսի գործողություններ, որոնց մասին Աթենքում հայտարարել է նախագահ Պուտինը»,- ասել է նա:
Խոսքը մասնավորապես խոցված ռուսական ռազմական ուղղաթիռի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու մասին է: