ԱՄՆ-ի տնտեսությունը դադարել է լինել ամենամրցունակը: Այդ մասին վկայում է շվեյցարական IMD ինստիտուտի վարկանիշը, որի համաձայն` ԱՄՆ-ն առաջին տեղից իջել է երրորդ, իսկ առաջատարը կրկին դարձել է Հոնկոնգը, որը երեք տարի շարունակ ԱՄՆ-ի առաջատարության դեպքում զբաղեցնում էր երկրորդ տեղը:
2016 թվականի վարկանիշում երկրորդ տեղում է Շվեյցարիան, չորրորդը՝ Սինգապուրը, իսկ հինգերորդ տեղում Շվեդիան է, որը զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը: Թոփ 10-ում են հայտնվել նաև Դանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Կանադան: