Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:
Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 146.7 դրամ է` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար։
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար վաճառվող բնական գազի սակագինը 257 ԱՄՆ դոլար է`սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016 թվականի հուլիսի 1-ից:
Նշենք, որ այս փոփոխությունը կապված է Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ, համաձայն որի ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գինը սահմանին նվազել է 15 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց 165-ից դառնալով 150 դոլար: