Փարիզի հյուսիսում առաջիկա վեց շաբաթվա ընթացքում միգրանտների ճամբար կստեղծվի: Այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետը, փոխանցում է BBC-ն:
Էն Հիդալգոն հայտնել է, որ «մարդասիրական ճամբարի» ճշգրիտ կոորդինատները կբացահայտվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Պետք է նշել, որ Ֆրանսիան արդեն ունի մի քանի միգրացիոն ճամբարներ իր հյուսիսային Կալե և Դյունկերկ նավահանգիստներում: